Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները՝ քաղաքացիների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։