Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որում առաջնորդները կքննարկեն համագործակցությունը միության շրջանակներում և պայքարը կորոնավիրուսի դեմ:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը կկայանա Ուզբեկստանի նախագահությամբ՝ տեսահամաժողովի ձևաչափով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ղեկավարներն ԱՊՀ շրջանակներում համագործակցության ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում: Նախատեսվում է դիտարկել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի փոխգործակցության հարցը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգայինրդիական արդիական խնդիրների շուրջ: