ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված 54 վագոն է ուղարկել ԼՂ (տեսանյութ)

ՌԴ-ից երկաթուղով մոտ 1,2 հազար տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնության 54 վագոն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, բեռի ժամանումը սպասվում է առաջիկա օրերին, «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 54 վագոն՝ շուրջ 1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնություն։ Ժամանումը սպասվում է առաջիկա օրերին», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղական իշխանությունների հետ համատեղ 43 բնակավայրերում հայտնաբերել է ավելի քան 2,6 հազար օբյեկտների ավերածություններ, որոնցից 220-ը սոցիալապես կարևոր օբյեկտներ են:

«Տուժած շենքերի և շինությունների գնահատումը ՌԴ ԱԻՆ-ին թույլ է տվել օպերատիվ կերպով հասկանալ իրավիճակը և արդեն իսկ շինարարական նյութերով և առաջին անհրաժեշտության առարկաներով երեք հումանիտար պահակախումբ է ուղարկվել ԼՂ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ի տվյալներով՝ արդեն իսկ հաջողվել է վերականգնել 28 սոցիալական օբյեկտներ և բնակելի տարածքներ, ևս 147 օբյեկտներում աշխատանքները շարունակվում են:

Ստեփանակերտում և նրա շրջակայքում հումանիտար ականազերծումը անցկացվել է ավելի քան 30 հեկտար տարածքում, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 2 հազար պայթուցիկ նյութեր», — հավելել է ՌԴ ԱԻՆ-ը։