Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակից Եռաբլուր՝ տեղի կունենա նահատակների հիշատակի սգո երթը

Մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր՝ տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը եւ այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի։