Թրամփը հերքում է իր ներգրավվածությունը Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է ընտրված նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությանն իր ներգրավվածությունը:

«Ես որեւէ առնչություն չունեմ այդ հետաքննությանը: Դրանք նման են կեղծ նորությունների: Ընդհանրապես, ինձ համար շատ տխուր է հետեւել այդ նորություններին»,-գրել է Թրամփը Թվիթթերի իր էջում:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել են, որ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազի է նշանակել Հանթեր Բայդենի ձեռնարկատիրական գործունեությունը հետաքննելու համար: