Ինչպե՞ս ստացվեց, որ այսօր Զանգելանի շրջանի այս հատվածը պետք է զիջենք․ Կապանի քաղաքապետ

Եթե հայտարարության մեջ հստակ նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի  զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են, ապա ինչպես ստացվեց, որ այսօր Զանգելանի շրջանի այս հատվածը պետք է զիջենք, թող պատասխանեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Սյունիքում ճանապարհ փակած քաղաքացիների հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Մեզ առաջնահերթ հողերը չեն հետաքրքրում, մեզ առաջնահերթ անվտանգությունն է հետաքրքրում, էդ բնագծերը, որ մենք զբաղեցրած ենք, զբաղեցրել ենք անվտանգության ապահովման համար։ Անվտանգության գոտի ենք չէ՞ ստեղծել։ Պետք է հասկանալ՝ անվտանգության ապահովման հետ կապված հետագայի քայլերն ինչպե՞ս պետք է լինի։ Պարզապես ասել, որ սահմանապահները կանգնելու են, դա բավարար չի»,- ընդգծեց քաղաքապետը։