Իսպանիայի վարչապետն ինքնամեկուսացել է Մակրոնի հետ հանդիպումից հետո. կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդունքը բացասական էր

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի` կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդունքը բացասական էր, սակայն նա կարանտինում կմնա մինչեւ դեկտեմբերի 24-ը COVID-19 վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սանչեսի մամուլի ծառայությունը:

Նշվում է նաեւ, որ Իսպանիայի վարչապետը չեղյալ է հայտարարել հանրային բոլոր միջոցառումները եւ կարանտինի ավարտին կորոնավիրուսի ախտորոշման եւս մեկ թեստ կհանձնի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` կորոնավիրուսով վարակման մասին: