Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման համակարգն ամբողջովին վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար կատարվել են 18 կիլոմետր էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների նորոգումներ: Շուրջ 12 000 բնակչությամբ 24 բնակավայրերում վերականգնվել է անխափան էլեկտրամատակարարումը»,-ասած է հաղորդագրության մեջ: