Ո՞ւմ է տանն առավել շատ սպառնումը վարակումը կորոնավիրուսով

Եթե ​​ընտանիքի անդամներից մեկը վարակված է կորոնավիրուսով, նրա հետ նույն տանն ապրող բոլոր մարդիկ վարակման վտանգի տակ են, սակայն ամենամեծ ռիսկին բախվում է նա, ով քնում է վարակվածի հետ մի մահճակալի մեջ: Այս մասին հաղորդվում է JAMA Open-ում հրապարակված ակնարկում:

Medportal.ru-ի փոխանցմամբ` նոյեմբերին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածի հետ ապրող մարդկանց մոտ 53 տոկոսը վարակվել է միջինում 5 օրվա ընթացքում: Իսկ այժմ ամերիկացի գիտնականները վերլուծել են 54 հետազոտությունները 20 երկրներից, որոնցում ներառված են ընդհանուր առմամբ 77.700 հիվանդների տվյալները` պարզելու համար, թե ովքեր են հատկապես ենթարկված վարակման բարձր ռիսկին:

Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ով ամուսնացած հիվանդների մոտ 37.8 տոկոսը վարակել են իրենց ամուսիններին: Նույն տանը բնակվող ընտանիքի մյուս անդամների` տատիկների, պապերի, քույրերի, եղբայրների վարակման հավանականությունը զգալիորեն ցածր է: Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ամուսիններն ավելի շատ են շփվում միմյանց հետ. նրանք ապրում են նույն սենյակում, քնում են նույն անկողնում եւ նույնիսկ վարակվելու դեպքում նրանք միշտ չէ, որ լիարժեք մեկուսացման հնարավորություն ունեն: Բացի այդ, ամենից հաճախ հենց զուգընկերն է հոգ տանում հիվանդի մասին, ինչը եւս մեծացնում է վարակման վտանգը:

Հարկ է նշել, որ հետազոտության հեղինակները չեն կարողացել որոշել վարակման հավանականությունն ամուսինների սեռական շփման ընթացքում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ եթե ընտանիքի չափահաս անդամը հիվանդ է COVID-19-ով, ապա վիրուսը երեխաներին փոխանցելու հավանականությունը բավականին փոքր է. Հետազոտության մեջ հայտնված հիվանդների միայն 16.8 տոկոսն է վարակել այն երեխաներին, որոնց հետ միասին ապրում են: