Պուտինն ու Լավրովը հսկայական ջանքեր են գործադրել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու համար. Հայաստանի ԱԳՆ

Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը հսկայական ջանքեր են գործադրել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու համար: Այդ մասին Le monde-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Արա Այվազյանը:

Պատասխանելով հարցին՝ ինչպես են գնահատվում հակամարտության ժամանակ Ռուսաստանի գործողությունները՝ նախարարը նշել է, որ հարցը բավականին լայն է:

«ՄԵնք ծանոթ ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը: Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը հսկայական ջանքեր են գործադրել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու համար: 44 օրվա ընթացքում ձեռնարկվել է հրադադար հաստատելու 3 փորձ: Հայ ժողովուրդը գնահատում է ջանքերն այդ ուղղությամբ, որոնց շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր: Արցախում ռուս խաղաղապահների (1960 զինվոր) ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է»,-ընդգծել է Այվազյանը: