Օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք չեն վտարվի Ռուսաստանից մինչեւ 2021 թվականի հունիսի 15-ը

Օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք չեն վտարվի Ռուսաստանից մինչեւ 2021 թվականի հունիսի 15-ը համավարակի պատճառով, նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի տեքստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Պուտինի հրամանը հրապարակվել է հինգշաբթի, համաձայն որի՝ օտարերկրյա քաղաքացիները չպետք է երկարաձգեն ժամանակավոր կացության մասին փաստաթղթերը (ներառյալ վիզաները) Ռուսաստանում, ժամանակավոր եւ մշտական բնակության ժամկետները (ներառյալ կացության թույլտվության երկարաձգումը):

Ինչպես պարզաբանել են ՌԴ ՆԳՆ-ում, ներկայում չեն ձեռնարկվի որոշումներ Ռուսաստանից օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հարկադրված վտարման, նրանց՝ օտարերկրյա պետությանն արտահանձնման մասին՝ համաձայն հետընդունման մասին միջազգային պայմանագրի: Նաեւ ներկայում չի կրճատվի նրանց ժամանակավոր կացության ժամկետը, նրանք չեն զրկվի փախստականի կարգավիճակից, ժամանակավոր կացարանից եւ չեն չեղարկվի վիզաները, աշխատանքի թույլտվությունը, պատենտները, ժամանակավոր կացության թույլտվությունը, կացության տեսակները, պետական ծրագրի մասնակիցների վկայագրերը:

Միայն ներկայում հնարավոր կլինի վտարել երկրից բանտից ազատազրկված օտարերկրացիներին, ՌԴ պետական սահմանի մասին օրենսդրությունը խախտած, Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող, հասարակարգի բռնի փոփոխության համար ներկայացող, ահաբեկիչներին աջակցող եւ չարտոնագրված հանրահավաքներին մասնակցող օտարերկրյացիներին: Այդպիսի անձինք նաեւ կարող են զրկվել փախստականի կարգավիճակից, ժամանակավոր կացարանից, նրանց վիզաները, ինչպես նաեւ աշխատանքի թույլտվությունը, ժամանակավոր կացության թույլտվությունը կարող են չեղարկվել: