Եվրամիությունը Հայաստանին 9 մլն եվրո կհատկացնի արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար

Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է Հայաստանի կառավարությանը 9 մլն եվրոյի չափով դրամաշնորհ տրամադրելու մասին Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանն աջակցելու համար: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է չորեքշաբթի երկրի արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Այդ 9 մլն եվրոն 30 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհի առաջին մասն է, որը հատկացվել է արդարադատության համակարգի ռեֆորմների իրականացման աջակցելու բյուջեի ծրագրի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ծրագիրն ուղղված է արդարադատության որոլտում բարեփոխումներն իրականացնելու աջակցությանը՝ համաձայն պարտավորությունների, որոնք ստանձնել է Հայաստանը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել օրենքի գերակայություն եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար արդարադատության ոլորտում: Կոնկրետ նպատակներն են՝ ամրապնդել անկախությունը, բարոյականությունը, հաշվետվողկանություն արդարադատության համակարգում, բարելավել ծառայությունների որակն ու բարձրացնել դրանց արդյունավետությունը, ինչպես նաեւ ուժեղացնել դատական համակարգի արձագանքը կոռուպցիայի դրսեւորման հարցերում:

Ծրագիրը հիմնված է 2019-2023 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության վրա: