ԵԱՏՀ-ն գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստման ավարտին սպասում է 2021 թվականի սկզբին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստաման ավարտին սպասում Է 2021 թվականի սկզբին: Այդ մասին հայտարարել Է ԵԱՏՀ-ի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն (ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը) պատրաստվում Է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություններին համապատասխան: Եվ մենք հուսով ենք, որ, գուցե, մենք այն ստանանք 2020 թվականի վերջին: Բայց, ամենայն հավանականությամբ, մենք նախագիծը կստանանք արդեն 2021 թվականի սկզբին»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Նրա խոսքով, 2021 թվականի ընթացքում կարելի կլինի համաձայնեցնել պայմանագրի բոլոր դույթները եւ եւ այն ստորագրել 2022 թվականին:

«2021 թվական. դա համապատասխանում Է գազի ընդհանուր շուկայի ծրագրին, որպեսզի 2021 թվականի ընթացքում մշակվեն այդ պայմանագրի դրույթները: Այդ թվում սակագների եւ գնագոյացման հարցերում ոչ խտրական մոտեցումների այդ նուրբ բաները. այդ թվում գազի պոմպամղման սակագները:

Եվ որպեսզի 2022 թվականին այդ պայմանագիրն ստորագրվի, կատարվեն բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը եւ գազի ընդհանուր շուկա ունենանք 2025 թվականի հունվարի 1-ից»,- ասել Է Մյասնիովիչը: Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, գլխավոր հարցերից մեկը, որն անհրաժեշտ Է համաձայնեցնել, գազի պոմպամղման սակագների հարցն Է: