Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Շիրազ, Մազմանյան, Չաուշ փողոցների և Սիլիկյան Նոր խճուղու խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․

«Երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երեւան քաղաքի Շիրազի փողոց — Մազմանյան փողոց — Չաուշի փողոց — Սիլիկյան Նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն տվյալ խաչմերուկում երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին»։