ՌԴ պետդումայի երկրորդ պատգամավորն է մահացել կորոնավիրուսից

ՌԴ պետդումայի պատգամավոր Վալենտին Շուրչանովը դեկտեմբերի 18-ին մահացել է կորոնավիրուսից: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ պետդումայի  Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Նիկոլայ Կոլոմեյցևը:

«Այսօր ժամը 14: 50-ին Վալենտին Շուրչանովը մահացել է: Նա հիվանդ էր կորոնավիրուսով: Համոզել էին, որ  գնա հիվանդանոց:  Մեկ շաբաթ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ հետո` միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին»,-ասել է Կոլոմեյցևը:

Շուրչանովը ՌԴ պետդումայի երկրորդ պատգամավորն է, որը մահացել է կորոնավիրուսից: Սեպտեմբերին հիվանդությունից մահացել էր Կոմունիստական կուսակցության պատգամավոր Վախա Աղաևը:

Երեքշաբթի կայացած նիստին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ 157 պատգամավոր հիվանդացել է կորոնավիրուսով կամ շարունակում է հիվանդ լինել, նրանցից հինգը երկրորդ անգամ են վարակվել: