Մայք Փենսը կմասնակցի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կմասնակցի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, հաղորդում է NBC-ը՝ հղում անելով աղբյուրին:

Փենսի որոշումը եւս մեկ մեկ անգամ ցույց է տալիս Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանրային խզումը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել Բայդենի երդմնակալության արարողությանը:

Ըստ ավանդույթի՝ նոր եւ հեռացող նախագահները Սպիտակ տնից ուղեւորվում են Կապիտոլիում երդմնակալության արարողությանը միասին մասնակցելու համար:

Թրամփն առաջին հեռացող նախագահը չէ, ով բաց է թողնում իր հաջորդի երդմնակալությունը: Ըստ Սպիտակ տան Պատմական ասոցիացիայի տվյալների՝ այլ նման նախագահների թվում են եղել Ջոն Ադամսը, Ջոն Քուինսի Ադամսը եւ Էնդրյու Ջոնսոնը: Ինչպես Թրամփը, Ջոնսոնը եւս իմպիչմենթի է ենթարկվել: