ՃՈ-ն փակել է Իսակովի պողոտան

Ճանապարհային ոստիկանությունն այսօր՝ հունվարի 11-ի առավոտյան ժամը 7-ի դրությամբ փակել էր դեպի «Զվարթնոց » օդանավակայան տանող ճանապարհները՝ Իսակովի պողոտայից սկսած:

ՃՈ աշխատակիցները ոչ մի բացատրություն չէին տալիս քաղաքացիներին, որոնք ցանկանում էին հասնել օդանավակայան:

Ավելի ուշ, ժամը 8-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ Իսակովի պողոտայով, որից հետո Իսակովի պողոտայի մի մասը բացվեց, սակայն քաղաքացիներին թույլ չէին տալիս մոտենալ օդանավակայանին:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։