Գիտնականները պարզել են՝ ինչու իտալական կղզու բնակիչներն ընդհանրապես չեն հիվանդացել կորոնավիրուսով

Գիտնականները պարզել են, թե ինչու իտալական Ջիլյո կղզու բնակիչները չեն վարակվում կորոնավիրուսով, թեև այնտեղ բազմիցս զբոսաշրջիկներ են ժամանել:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ջիլյո կղզին գտնվում է Տոսկանայի ափամերձ հատվածում, և այնտեղ դեռևս կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել տեղի բնակչության շրջանում: Վարակման բոլոր դեպքերը միայն զբոսաշրջիկների մոտ են եղել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ զբոսաշրջիկները շփվել են տեղի բնակիչների հետ՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը:

Հետազոտողները երկու պատճառ են նշել: Առաջինը կղզու մաքրամաքուր օդն է. մասնագետների կարծիքով՝ օդն առանցքային դեր է խաղում վիրուսի տարածումը կանխելու գործում:

Երկրորդ պատճառը կղզու բոլոր բնակիչների մոտ համաճարակաբանական հարուցիչի նկատմամբ խաչաձև իմունիտետի առկայությունն է: Փորձագետներն ընդգծում են, որ խաչաձև ռեակտիվ իմունիտետը կարևոր դեր է խաղում վիրուսների դեմ պայքարում: