Ուկրաինացի պաշտպանը համալրել է Արարատ-Արմենիայի շարքերը

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի հետ պայմանագիր կնքելու մասին:

Եգորը հանդես է եկել բելառուսական «Մինսկ», «Նաֆտան», ուկրաինական «Ավանգարդ», «Օլիմպիկ Դոնեցկ» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ:

Աղբյուր  ArmSport.am