Ուշի գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել մեքենայում

Հունվարի 31-ին, ժամը 16:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ — Կարբի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։46-ին, մարել՝ 17։01-ին։ Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և սրահի ցուցիչների (մասամբ) հատվածները. տուժածներ չկան։