ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրել է «Արցախպրես» գործակալությանը տված մեկնաբանությունը։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբրև դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

Պատասխան. Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը։