Դաղստանում բերման են ենթարկել Ռոսգվարդիայի երկու աշխատակցի ոստիկանության բաժանմունքում բնակչի սպանության կասկածանքով

Քննությունը կասկածում է Ռոսգվարդիայի երկու աշխատակցի Դաղստանում՝ Մախաչկալայում՝ ոստիկանության բաժանմունքներից մեկում, բնակչի սպանության մեջ: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ. նրանք բերման են ենթարկվել: Այդ մասին կիրակի հաղորդվել է Դաղստանում ՌԴ Քննչական վարչության կայքում:

«Հարուցվել է քրեական գործ Դաշնային ծառայության ազգային գվարդիայի երկու աշխատակցի նկատմամբ հանցագործության հատկանիշներով՝ նախատեսված նախնական դավադրությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանության մասին հոդվածով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քննության վարկածով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ շուրջ 20:00-ին, Մախաչկալայի ոստիկանության բաժիններից մեկի շենքում: Ռոսգվարդիայի երկու աշխատակից «ավելի վաղ ծագած թշնամական հարաբերությունների պատճառով» միտումնավոր հրազենից սպանել են 34-ամյա տեղի բնակչին. տղամարդը տեղում մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: