ВАЗ 21 014 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել Կողբավան-Վանանդ ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Փետրվարի 14-ին, ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վահան Ղազարյանը իր վարած ВАЗ 21 014 մակնիշի ավտոմեքենայով Կողբավան-Վանանդ ճանապարհին՝ «Նոյան» գործարանի մոտ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Իսկ ուղևորներ՝ նրա համագյուղացի 18-ամյա Արթուր Ղազարյանն ու Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ 40-ամյա Ռադիկ Վարդանյանը, տեղում բժիշկների կողմից բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։