Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերության արժեքը հասել է 74 միլիարդ դոլարի

Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերության արժեքը հասել է 74 միլիարդ դոլարի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ ընկերությունը նման ցուցանիշների է հասել նախորդ շաբաթվա ընթացքում իր բաժնեմասերի լրացուցիչ վաճառքի արդյունքում՝ 850 միլիոն դոլար արժողությամբ: Ընկերությունը նաև շուրջ 6 միլիարդ դոլարի հասնող ներդրումների մասին առաջարկ է ստացել:

Ընկերությունը հիմնել է այժմ աշխարհի ամենահարուստ երկրորդ մարդը համարվող Իլոն Մասկի կողմից 2002 թ.: