Արայիկ Հարությունյանը Երեւանում հանդիպել է հադրութցիների հետ. հանդիպման ներկա է եղել նաեւ Վիտալի Բալասանյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երեւանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական եւ բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: