«Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դեպի կործանում և անդունդ է տանում». Ալիև

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դեպի կործանում և անդունդ է տանում:  

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը: 

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, նրա ներքին գործն է», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիևը հույս ունի, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումներըւ չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման վրա: