Ֆիննախ. 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքը 7,7 մլրդ դոլարի մակարդակում էր

2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքը 7,7 մլրդ դոլարի մակարդակում էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ այդ գումարից պետությունը պարտք է 7,24 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկը՝ 475 մլն դոլար:

«Ընդ որում, կառավարության արտաքին պարտը կազմել է մոտ 5,5 մլրդ դոլար»,-նշեց նախարարը: