Facebook-ը հայտարարել է ավստրալական երեք լրատվամիջոցների հետ նախնական համաձայնագրերի մասին

Facebook ընկերությունը հայտարարել է ավստրալական երեք լրատվամիջոցների հետ նախնական համաձայնագրերի մասին հաջորդ օրը այն բանից հետո, երբ Ավստրալիայի խորհրդարանն օրենք է ստորագրել, ըստ որի՝ թվային հսկաները պետք է վճարեն նորությունների կոնտենտի համար, հաղորդում է AP-ը:

Facebook-ը հայտնել է, որ այդ մտադրությունների մասին նամակները ստորագրվել են Private Media, Schwartz Media եւ Solstice Media անկախ լրատվական կազմակերպությունների հետ: Ըստ ընկերության հայտարարության՝ կորմերցիոն համաձայնագրեր կկնքվեն առաջիկա 60 օրվա ընթացքում:

Facebook-ը համաձայնել է չեղարկել ավստրալացիների համար նորությունների նկատմամբ հասանելիության արգելափակումը: