ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,9 տրլն դոլար ծավալով կորոնավիրուսային օգնության փաթեթը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն համավարակի ֆոնին ընդունել է տնտեսության խթանման նպատակով 1,9 տրիլիոն դոլար ծավալով փաթեթը և այն ուղարկել Սենատ, հայտնում է CNBC–ն:

Նախագահ Ջո Բայդենի համար դա առաջին խոշոր օրենսդրական նախաձեռնությունն է: Պալատը հաստատել է այն 219 կողմ, 212 դեմ ձայներով։ Երկու դեմոկրատներ միացել են հանրապետականներին և դեմ քվեարկել նախագծին:

Հաջորդ շաբաթ սենատորները կսկսեն ուսումնասիրել համավարակային օգնության ծրագիրը: Օրենսդիրները փոփոխություններ են առաջարկելու, և  պալատն, ամենայն հավանականությամբ, ընդունելու է օրինագծի մեկ այլ տարբերակ։

Ընդունված նախագծում ներառված են հետևյալ կետերը․ 400 դոլարի վճարներ ֆիզիկական անձանց մեծամասնությանը, շաբաթական 400 դոլար գործազրկության հավելավճար մինչև օգոստոսի 29-ը, մեկ տարվա ընթացքում ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով մինչև 3600 դոլարի հատկացում, 20 միլիարդ դոլար կորոնավիրուսային պատվաստանյութերի բաշխման, 50 միլիարդ դոլար փորձարկման և հետախուզական ջանքերի համար և այլն:

«Վճռական գործողությունների ժամանակը վաղուց անցել է», — ուրբաթ երեկոյան, քվեարկությունից առաջ ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։