Անտարկտիդայից 1270 քկմ մակերեսով ահռելի սառցաբեկոր է անջատվել

Օրերս բրիտանական անտարկտիկական ծառայությունը հաղորդել է, որ Անտարկտիդայից հսկայական սառցաբեկոր է պոկվել, հաղորդում է DW-ն։

1270 քառակուսի կիլոմետր մակերեսով սառցաբեկորը պոկվել է 150 մետր հաստությամբ սառցե շելֆից:

Նշվում է, որ անտարկտիկական սառցադաշտերի վրա գոյացած «հսկայական ճաքերից» հետո գիտնականները կանխատեսում էին սառցաբեկորի անջատումը։

«Մեր թիմերն արդեն երկար տարիներ պատրաստվում էին սառցաբեկորի անջատմանը»,- ասել է բրիտանական անտարկտիկական ծառայության տնօրենը։

Ինչպես նշել են գիտնականները, սառցաբեկորների՝ Անտարկտիդայից պոկվելու գործընթացն արագանում է կլիմայի փոփոխության պատճառով։