Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը. Մանուկյան

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մեզ հենց նոր տեղեկություն հասավ, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը՝ այդպիսով հավաստելով բանակի միասնականությունը եւ նվիրվածությունը մեր պետությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Մանուկյանը։