ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Մեսսիի, Ալաբայի և ևս 3 ֆուտբոլիստի հետ՝ որպես ազատ խաղացող

ՊՍԺ-ն ցանկանում է ուժեղացնել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների հաշվին։

2021 թվականի ամռանը կավարտվեն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի, «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի և «Նապոլիի» պաշտպան Էլսեիդ Հյուսայի պայմանագրերի ժամկետներն իրենց ակումբների հետ։

ESPN-ը հայտնում է, որ այս ֆուտբոլիստներին ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել իր թիմ։

Սակայն առաջնային է առանցքային ֆուտբոլիստներին պահպանելը։ Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն դիտարկում է Նեյմարի, Կիլիան Մբապեի, Անխել Դի Մարիայի, Խուան Բերնատի, և հնարավոր է՝ նաև Յուլիան Դրաքսլերի հետ պայմանագրերը։