Ռուսաստանում մայրը սպանել է 2 երեխաներին, ապա ինքնասպան է եղել. մարմինները հայտնաբերել է ընտանիքի հայրը

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի բնակիչը սպանել է իր 8-ամյա որդուն և 22-ամյա դստերը, որից հետո ինքնասպան է եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը հղումով:

Նշվում է՝ կնոջ ու նրա երկու երեխաների մարմիններն աշխատանքից վերադառնալուց հետո հայտնաբերել է ընտանիքի հայրը:

«Նախնական տվյալներով, 43-ամյա քաղաքացին սեփական բնակարանում դանակահարել է իր 22-ամյա դստերը, որի հետևանքով վերջինս մահացել է, և խեղդել է 8-ամյա որդուն: Սպանություններից հետո մայրը ինքնասպանություն է գործել», — ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական գործ է հարուցվել երկու անձի, այդ թվում՝ անչափահասի սպանության դեպքի առթիվ:

Քննիչները զննել են դեպքի վայրը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Զենքը, որի գործադրման կատարվել է սպանությունը, առգրավվել է: Վկաները հարցաքննում են:

Դեպքի հանգամանքները պարզվում են: