Կլոպ․ Հույս ունեմ՝ Սալահը դեռ երկար կմնա «Լիվերպուլում», նա շատ կարեւոր խաղացող է

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի խոսքը Մադրիդի «Ռեալ» կամ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավոր տարբերակների մասին։

«Անհարմար եմ զգում, երբ ստիպված եմ գովասանքի խոսք ասել իմ թիմի խաղացողների մասին, բայց Սալահի դեպքում թվերը ցայտուն են։

Նա ոչ միայն ռմբարկու է, այլեւ որպես ֆուտբոլիստ է ընդհանուր աճել։ Սալահը շատ կարեւոր խաղացող է մեր թիմի համար։ Հույս ունեմ՝ նա դեռ երկար կմնա այստեղ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ մասնակցել է 35 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։