«Այսօր մենք ենք պայմաններ թելադրում թշնամուն». ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ Իրանը բազմաթիվ ժամանակակից զենքեր ունի

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը բազմաթիվ ժամանակից զենքեր ունի՝ հշեցնելով թշնամիներին, որ Իսլամական Հանրապետությունն է, որ պայմաններ է թելադրում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Սալամիի խոսքով՝ Իրանը թշնամիների դեմ այլևս մերկ ձեռքերով չի պայքարում, քանի որ բազմաթիվ ժամանակակից զենքեր ունի:

«Այսօր մենք ենք պայմաններ թելադրում թշնամիներին: Իհարկե, երբ մենք սահմանափակվում ենք նրանց թելադրած պայմաններով, մենք տանուլ ենք տալիս: Բայց երբ մենք ենք պայմաններ թելադրում թշնամուն, մենք հաղթում ենք»,- հավելել է գեներալ-մայորը:  

Իրանցի հրամանատարն ընդգծել է նաև թշնամու տապալումն Իրանի դեմ առճակատման հարցում՝ հավելելով. «ԱՄՆ-ն հազարավոր զորքեր ունի Իրաքում, սակայն ստիպված է հեռանալ երկրից»:

Իրանցի պաշտոնյաները բացմիցս հայտարարել են, իրենց երկիրը չի տատանվի ռազմական հնարավորություններն ու ներուժը զարգացնելու գործում, այդ թվում՝ հրթիռային հզորությունը, որը նախատեսված է պաշտպանության համար: