Sotheby’s-ն աճուրդի կհանի Cartier բրենդի 63,66 կարատանոց ապարանջանը․ այն գնահատվում է 5-8 մլն դոլար (լուսանկարներ)

Sotheby’s աճուրդի տան հոնկոնգյան մասնաճյուղն աճուրդի կհանի հայտնի Cartier ֆրանսիական բրենդի 63,66 կարատանոց ապարանջանը, գրում է Luxury Launches-ը։

Նախատեսվում է, որ լեռնային բյուրեղապակուց պատրաստված ապարանջանը, որը զարդարված է շողացող ադամանդներով, կվաճառվի 5-8 մլն դոլարով։

L’Odyssée de Cartier-Parcours d’un Style հավաքածուի մասը կազմող ապարանջանը ստեղծելու համար պահանջվել է 2000 ժամ․ այն ոգեշնչված է ար-դեկո դեկորատիվ արվեստով։

Sotheby’s-ն ապրիլի 20-ին աճուրդի կհանի նաև այլ զարդեր, այդ թվում՝ 277,7 կարատանոց կանաչ նեֆրիտից պատրաստված ապարանջանը, որի մեկնարկային գինը դեռևս չի նշվում։

Կներկայացվեն նաև Boucheron, Bulgari, Chanel, Chopard, Graff, Harry Winston, Hermès, Van Cleef & Arpels բրենդների մի քանի զարդեր։