Զարիֆը Չավուշօղլուին «եղբայր» է անվանել Ստամբուլում բանակցություններից հետո

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունները «արդյունավետ» է որակել, հայտնում է Mehr-ը:

«Արդյունավետ ուղեւորություն սքանչելի Ստամբուլ եղբորս՝ Մեւլութ Չավուշօղլուիի հետ բանակցությունների համար: Ինչպես նախկինում, այս անգամ էլ կառուցողական փոխգործակցություն երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում»,- Twitter-ում նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է, որ ուղեւորության վերջնանպատակն է «տարածաշրջանում 400 տարվա խաղաղություն ունեցող Իրանի եւ Թուրքիայի փորձի կիրառումը»:

Հիշեցնենք, որ Զարիֆը նախօրեին ժամանել է Թուրքիա բանակցություններ վարելու: