Սիսիանի օդանավակայանում տեղակայված են ռուսական զորքեր․ Սիսիանի քաղաքապետ

Սիսիանի օդանավակայանում տեղակայված են ռուսական զորքեր։ Այս մասին այսօր` մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան»  կուսակցության վարչության մամուլի ասուլիսին ասաց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

«Չմանրամասնեմ՝ քանի հոգի, ինչ քանակությամբ, բայց տեղակայված են»,- նշեց նա։

Արթուր Սարգսյանը նշեց, որ չի կարող ասել՝ հետագայում օդանավակայանը կծառայի որպես բազա, թե ոչ։