Շախտյորը թերահավատ էր 17-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու հարցում. ակումբի տնօրենի օգնականը փակագծեր է բացել

«Շախտյորի» տնօրենի օգնական Կառլո Նիկոլինին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Մխիթարյանի հետ ունեցած հաջողությունն ինձ եմ վերագրում: Մենք հավաքի ընթացքում խաղում էինք «Փյունիկի» հետ, որտեղ Հենրիխն արդեն 16 տարեկանում մեկնարկային կազմի խաղացող էր: Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նրա հետ, բայց ակումբում թերահավատորեն էին վերաբերվում այդպիսի թիմից 17-ամյա տղայի հետ պայմանագիր կնքելու հեռանկարին: Նրան իր թիմ հրավիրեց Դոնեցկի «Մետալուրգը»:

Երբ նա եկավ մեր թիմ, Լուչեսկուի շնորհիվ այդպես «պայթեց»: Միրչան Մխիթարյանին ստիպում էր մեկ տարի խաղալ կիսապաշտպանի դիրքում, որպեսզի սկսի սովորել պաշտպանությունում գործողություններին: Իսկ հետո Մխիթարյանին սկսեց խաղացնել 10 համարի դիրքում, որտեղ էլ նա մեկ տարի անց ակումբային ռեկորդ սահմանեց՝ 24 գոլով:

Ուրախ եմ, որ նա լավ է հանդես գալիս «Ռոմայում», հաջող է խաղացել նաև «Բորուսիայում» և ԱՊԼ-ում: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»,- ասել է Նիկոլինին:

Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին է հանդես եկել Դոնեցկի «Շախտյորի» կազմում: