Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Ոստիկանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 26-ին բաժին է ներկայացել 25-ամյա Կառլեն Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: