Սահմանադրական դատարանը հրապարակեց ՔՕ 300.1-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշումն ամբողջությամբ։

ՍԴ-ի որոշումն ամբողջությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։