Հռոմի Պապը Սուրբ Հարության ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին

Ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում անդրադարձել է գերեվարվածներին:

«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային»- նշված է դեսպանատան հաղորդագրությունում: