Երեւանում Վրաստանի 33-ամյա քաղաքացին DAF-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Երեւանում, այսօր՝ ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարեւանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռեւս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։

Փաստի առթիվ քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։